close
Jump to content

Արտաշես Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Image
Արտաշես Ալեքսանյան
Ծնվել էհուլիսի 17, 1961(1961-07-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 6, 2026(2026-07-06)[1] (64 տարեկան)
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունImage ԽՍՀՄ և Image Հայաստան
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և մրցանակներ

Արտաշես Վլադիմիրի Ալեքսանյան (հուլիսի 17, 1961(1961-07-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 6, 2026(2026-07-06)[1]), հայ դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Ալեքսանյան ծնվել է 1961 թվականի հուլիսի 17-ին, Երևանում։ 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։ 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ, 1984-1988 թվականներին՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ[2]։ 1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում։ 1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան։ 1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին)։ 1991-1992 թվականներին մասնակցել է Արցախի պատերազմին, եղել է ֆիդայի, Մահապարտների ջոկատի պատվավոր անդամ։ 1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։ 1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում։ 1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ 1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։ 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։

Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։ 2003-2022 թվականներին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում։ Դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ 2011 թվականին հիմնել է թատրոն-ստուդիա, որտեղ բեմադրել է «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումը[3]։

Մահացել է 2026 թվականի հուլիսի 6_ին սրտի կանգից,երեք օր հիվանդանոցում գտնվելուց հետո։[2]

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Անիծվածները»
  • «Սիրո անիվ»
  • «Գարի Պալմեր»
  • «Ջարդված լապտերների փողոց»
  • «Մեր բակը»
  • «Աբու Լալա Մահարի»
  • «Երեք թագավորների կռիվը»
  • «Ինկած բերդի իշխանուհին»
  • «Մի վախեցիր»
  • «Poker.am»
  • «Գարեգին Նժդեհ»
  • «Ռուսական տապան»
  • «Հատուկ նշանակության ջոկատ»
  • «Սուրը ամպերի մեջ»
  • «Բանդիտական Պետերբուրգ»
  • «Մեդալի հակառակ կողմը»

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության նկարահանած մի շարք հեռուստասերիալներում[4]։

  • «Ճակատագրի գերիները»
  • «Դժբախտ երջանկություն»
  • «Եզրագծից այն կողմ»
  • «Վերադարձ»
  • «Ոստիկաններ»
  • «Հարազատ թշնամի»
  • «Առաջնորդները»
  • «Պատվից առավել»
  • «Սարի աղջիկ»
  • «Կույր աշխարհ»
  • «Վերջին զանգ»

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխիայում ունեցել է անհատական նկարների երկու ցուցահանդես։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • Մարտական գործողությունների մասնակից կրծքանշան
  • Հովհաննես Բաղրամյան շքանշան
  • Սասունցի Դավիթ շքանշան
  • Գարեգին Նժդեհ մեդալ
  • «Տարվա լավագույն դերասան» մրցանակ, 1990
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2017
  • Պուշկինի և Յախունտովի ասմունքի մրցույթների 1-ին և 2-րդ մրցանակների դափնեկիր
  • Գյումրու «Ոսկե Մուշարբա» մրցանակակիր

2004 թվականին սփյուռքում հայապահպանման և հայ մշակույթը տարածելու և մեծ վաստակ ունենալու համար Արտաշես Ալեքսանյանի անունը գրանցվել է հայկական սփյուռքի հանրագիտարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
  2. 1 2 «Арташес Алексанян». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  3. Արտաշես Ալեքսանյանի մասին zarkfoundation.com կայքում
  4. Դրանք բարդ ծնունդներ էին` «կեսարյան հատումով». Արտաշես Ալեքսանյան