close
Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
Image   Օրվա բառ

քայլ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ քայլ

վանկեր՝ քայլ 

Ստուգաբանություն

Ծագումն անհայտ է:

Գոյական

  1. ոտքի մեկ շարժում` տեղափոխություն դեպի առաջ՝ հետ կամ կողք, ինչպես և քայլելու, վազելու ժամանակ ոտքի ամեն մի առաջ շարժում, քայլափոխ
  2. մեկ քայլի չափով տարածությունը՝ որպես չափման միավոր  Շները տասը քայլի վրա նստեցին խուլ մռռոցով։ (Ակսել Բակունց)  Մտնում է տասը քայլ երկարությամբ և հինգ քայլ լայնությամբ մի սենյակ։ (Շիրվանզադե)
  3. քայլելու եղանակը, քայլվածք  Ուշիկ քայլերով ներս մտավ մի պատանի։ (Րաֆֆի)
  4. քայլելու ձայնը, ոտնաձայն
  5. (փխբ․) ընթացք, գործողություն, շարժում  Միշտ աշխատել եմ հետ կասեցնել նրան անզգույշ քայլերից։ (Մուրացան)
  6. (փխբ․) առաջադիմություն, առաջընթաց  Երբ ընդմիշտ կջնջվեն հողատիրության հին ձևերը, դա արդեն մեծ քայլ կլինի։ (Վահան Տերյան)
  7. (փխբ․) շախմատի՝ շաշկիի և նման խաղերի մեջ խաղացողների ամեն մի խաղը՝ քարի հերթական շարժումը  22-րդ խաղի 10-րդ քայլից հետո Բոտվինիկը առաջարկեց ոչ-ոքի, որն ընդունվեց Պետրոսյանի կողմից։ (Մամուլ)
  8. (փխբ․) որևէ նպատակով կամ ի նշան որևէ բանի կատարվող արարք՝ վարմունք  Հարկ չկար մի դատարկ բանի համար այդպիսի ծայրահեղ քայլի դիմել:
  9. (ռազմ․) (սպորտ․) քայլելու արագությունն ու եղանակը  Արագ՝ դանդադ՝ հանդիսավոր քայլ:
  10. (փխբ․) որևէ գործունեության փորձ՝ աշխատանք՝ ձեռնարկում

Հոմանիշներ

  1. քայլափոխ, քայլաչափ, ոտնափոխ, ոտնաքայլ, ոտնափոխություն, քայլափոխություն, քայլափոխում, քայլընթաց, ոտք (խսկց․), (գվռ․)՝ լոք, շեք, շենք, ապութ
  2. քայլաչափ
շարունակել․․․
Image   Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
Image   Քույր նախագծեր

Image Վիքիպեդիա  հանրագիտարան    Image Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան    Image Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ    Image Վիքիլուրեր  ազատ նորություններ    Image Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու    Image Վիքիդարան  ազատ գրադարան    Image Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ    Image Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    Image Վիքիցեղեր    Image Վիքիպահեստ      Image Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ    Image Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում    Image ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


Image ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը